ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը եւ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի, Մարալիկի տարածաշրջանների միջհամայնքային ճանապարհները, Սոթք-Քարվաճառ, Մադինա-Վերին Գետաշեն, Գավառ-Սեւան, Մաստարա-Գառնահովիտ, Մելիքգյուղ-Ալագյազ, Ապարան-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները:

Գյումրի-Երեւան ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի հատվածում, բուք է:

Ձյուն է տեղում Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Կոտայքի եւ Շիրակի մարզերում:

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետեւանքով նշված ավտոճանապարհը միակողմանի փակ է: Մինչ երթեւեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային):

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է (բացառությամբ կցորդիչով բեռնատարների) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ: