ԱՄՆ Քենթուքիի նահանգի դիզայներ Լորեն Դանգենն առաջարկում է սուրճին, թեյին կամ տաք շոկոլադին անսովոր քաղցր անձեռոցիկների միջոցով նոր համ հաղորդել: Նախշազարդ անձեռոցիկները ձյան փաթիլի տեսք ունեն եւ խմիչքներին ձմռան տեսք են տալիս: Նման անձեռոցիկներ ստեղծելու համար դիզայներն օգտագործել է դոնդող, ցորեն, օսլա, ֆրուկտոզա, գլյուկոզա եւ անուշաշաքար:
12 անձեռոցիկ պարունակող մեկ տուփն արժի 17 դոլար, փոխանցում է Kedem-ը:



























