Ամերիկացի գիտնականները պարզել են, թե կոնկրետ ինչպես են եվրոպացիների հետ շփումները հանգեցրել հնդկացիների վերացմանը։ Պատմաբանները վիճում են այն հարցի շուրջ, թե բնիկները բնաջնջվել են անմիջապես պատերազմների եւ հիվանդությունների հետեւանքո՞վ, թե՞ այդ գործընթացը երկարատեւ բնույթ է կրել։ Հարվարդի համալսարանի մարդաբան Մեթ Լիբմանը կարծում է, որ այս երկու կարծիքն էլ սխալ են։

Լիբմանն ու նրա գործընկերները պարզել են, որ ժամանակակից Նյու Մեքսիկոյի նահանգում համաճարակները բռնկվել են իսպանացիների հետ առաջին շփումներից (1620 թ.)100 տարի անց։ 60 տարվա ընթացքում 18 գյուղերում բնակչությունը 6500-ից պակասել է մինչեւ 900-ի, փոխանցում է Lenta-ն։

Բացի այդ, գիտնականները ստուգել են կլիմայի փոփոխության վրա հնդկացիների ոչնչացման ազդեցության  մասին հիպոթեզը։ Կարծիք կար, որ լքված դաշտերում եւ արոտավայրերում աճած անտառները 16-17-րդ դարերում խլել են մթնոլորտի ածխաթթու գազը, ինչը փոքր սառցե դարաշրջանում եղանակային պայմաններն ավելի խիստ են դարձրել։

Սակայն վերլուծություններն իր հայտ են բերել ավելի բարդ պատկեր. անտառների բուռն աճը հանգեցրել է ավելի ավերիչ անտառային հրդեհների, ինչի հետեւանքով անտառածածկ տարածքները պարբերական կրճատվել են։