Նյու Բրանսուիքի եւ Օքսֆորդի  համալսարանի մի խումբ գիտնականներ անցյալ տարի ներկայացրել են  մի մոդել, որի համաձայն՝ ժամանակը կարող է շարժվել կոնկրետ ուղղությամբ։

Այդ մոդելի  համաձայն՝ Նյուտոնի ձգողականության տեսությունն ապացուցում է, որ ձգողականությունը ի վերջո ստեղծելու է մի կետ, որում մասնիկների միջեւ հեռավորությունը նվազագույնն է լինելու, եւ դրանից հետո նրանք շարժվելու են 2 ժամանակային ուղղություններով, հայտնում է Informing-ը։

Գիտնականները ժամանակի այդ առանձնահատկությունը համեմատում են գետի հետ, որը կոնկրետ վայրում բաժանվում է 2 մասի եւ հոսում հակառակ ուղղություններով։

Քալիֆորնիայի եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտների գիտաշխատողները ստեղծել են մասնիկների մոդել, որը ցույց է տալիս, թե ինչպես կարող է ժամանակը շարժվել 2 տարբեր ուղղությամբ։ Նրանց գաղափարը հիմնված է էնտրոպիայի եւ ոչ թե գրավիտացիայի վրա։ Մեթոդը կիրառելի է է անսահման տարածությունում, այլ ոչ թե փակ համակարգում գտնվող մասնիկների համար։

Նշենք, որ այս տեսությունները մոտ ապագայում դժվար թե հնարավոր լինի ապացուցել։