Զբոսաշրջային Travel.ru ծառայությունը պարզել է 2016-ին ռուս զբոսաշրջիկների համար ԱՊՀ երկրներում եւ մոտակա արտասահմանում առավել ժողովրդական ուղղությունները:
Վարկանիշը կազմվել է 2016-ին փետրվարի 1 –ից դեկտեմբերի 31-ի ընթացքում ռուսաստանցիների կողմից հյուրանոցային համարների ամրագրման տվյալների հիման վրա:
«Անցած տարվա ընթացքում ԱՊՀ երկրներում ինքնուրույն ճամփորդող զբոսաշրջիկների ուղեւորությունների թիվն աճել է 20 տոկոսով, իսկ Երեւանը համարվել է ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենամեծ ժողովրդականություն վայելող 3 քաղաքներից մեկը»,- նշել է Travel.ru-ի հանրային կապերի տնօրեն Յակով Սադչիկովը:
Ռուսաստանցիներն այս տարի միջինը հինգ օր տեւողությամբ ուղեւորություններ են պլանավորում դեպի Երեւան եւ պատրաստ են կեցության համար օրական ավելի քան 2,5 հազար ռուբլի վճարել:
Travel.ru-ի տվյալների համաձայն, ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենամեծ ժողովրդականություն վայելող քաղաքների 10-նյակի մեջ 2016-ին մտել են Մինսկը, Թբիլիսին, Երեւանը, Բաքուն, Կիեւը, Ալմա-աթան, Տաշքենդը, Քիշնեւը, Աստանան եւ Վիտեբսկը:
2016-ին ԱՊՀ երկրների եւ մոտակա արտասահմանի ամենամեծ ժողովրդականություն վայելող տասը քաղաքներն են Բելառուսը, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: Վրաստանում ամենից շատ ուղեւորություններ են ամրագրում Թբիլիսիում, Բաթումիում եւ Բորժոմիում, իսկ Ուզբեկստանում` Տաշքենդում, Բուխարայում եւ Սամարղանդում:



























