Շատերը ենթադրում են, որ կիսատ քնելը նորմալ է հասուն մարդու համար: Այս մասին գրում է MedDaily-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը: Հաճախ լիարժեք չեն կարողանում քնել դաշտանադադարի շրջանին մոտեցող կանայք: Սակայն քնի պակասը միջին տարիքի կանանց մոտ մեծացնում է 2-րդ տեսակի դիաբետի առաջացման վտանգը: Սա ապացուցել են Հարվարդի մասնագետները:

Նրանք պարզել են, որ միջիսն եւ մեծ տարիքով կանայք, որոնք 6 ժամից պակաս են քնում, ամենից հաճախ են բախվում դիաբետի խնդրին: Սակայն յուրաքանչյուր չորս կանանցից մեկն է բժշկի դիմում քնի պակասի պատճառով:

Խնդրի դեմ չպայքարելու դեպքում կարելի է մի շարք լուրջ հետեւանքների բախվել: 4100 բրիտանացիների շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ կանանց 46%-ը քնի հետ կապված խնդիրներ ունի: Այդպիսի դժվարություն ունենում է տղամարդկանց միայն 36%-ը: