Հանրահայտ Բարբի տիկնիկը երեք նոր տարբերակ ունի: Այս մասին գրում է Time-ը:

Mattel ընկերության թողարկած տիկնիկների մարմնի նոր ձեւերը գոյության 57-ամյա պատմության ընթացքում ամենազգալի փոփոխությունների են ենթարկվել: Նշվում է, որ դա կապված է գեղեցկության մասին պատկերացումների փոփոխությամբ եւ ընդլայնմամբ:

Ըստ Gazeta-ի, ընկերությունում հույս ունեն, որ նոր տիկնիկները՝ նոր մարմնի կառուցվածքով, մաշկի եւ մազերի գույնով, ավելի լավ կարտացոլեն գոյություն ունեցող իրականությունը, քանի որ 3-12 տարեկան ամերիկացի աղջիկների 92%-ը Բարբի ունի: