Թուրքիայի հայտարարություններն այն մասին, թե իբր ՌԴ օդանավերը խախտել են օդային սահմանը, չեն ազդի փետրվարի 11-ին Մյունխենում Սիրիայի հարցով կայանալիք բանակցությունների վրա, «ՌԻԱ Նովոստի»-ն  հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը։

«Չեմ  կարծում»,- ասել է փոխնախարարը՝ հրաժարվելով մանրամասն մեկնաբանություններից։

Գատիլովը հաստատել է, որ Սիրիայի աջակցության խումբը մտադիր է բանակցություններն անցկացնել փետրվարի 11-ին։