«Կողմնորոշվելու ժամանակն է» ծրագրի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը սեպտեմբերի 26-ին ժամը 20:00-ին Կասկադում կազմակերպելու է բացօթյա համերգ «Երաժշտությունն ընդդեմ ՁԻԱՀ-ի» խորագրով: Համերգին կմասնակցեն The Beautified Project ռոք խումբը եւ «Հայ Սուպերսթար» նախագծի սաները:
Համերգի նպատակն է բարձրացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակը:




























