Ամերիկյան գիտնականներն ապացուցել են, որ աղքատ ընտանիքներում մեծացած եւ սննդի հետ կապված դժվարություններ ունեցած երեխաները հասուն տարիքում իրենց հասակակիցներից ավելի շատ են ուտում՝ անկախ նյութական դրությունից կամ քաղցի զգացողությունից:

Ըստ Gazeta-ի, հետազոտությանը 31 ուսանողուհի է մասնակցել՝ 30-ից ոչ պակաս մարմնի զանգվածի ինդեքսով: Մասնակիցներին փորձի իրական նպատակների մասին չեն հաղորդել: Աղջիկներին շոկոլադե թխվածքաբլիթով եւ հացով լի ափսե են տվել՝ առաջարկելով համտեսել: Այնուհետեւ նրանք հարցաթերթիկ են լրացրել, որում հարկ է եղել հիշել մանկությունը՝ այն գնահատելով երեք տարբերակով. «Իմ ընտանիքը բավականաչափ դրամական միջոցներ է ունեցել», «Իմ ընտանիքն ավելի ապահովված էր թվում, քան մյուս երեխաների ընտանիքները» եւ «Շրջապատում մարդիկ ավելի հարուստ էին իմ ընտանիքից»:

Արդյունքում պարզվել է, որ աղքատ ընտանիքներում մեծացած կամավորներն ավելի շատ թխվածքաբլիթ են կերել, քան նրանք, ովքեր իրենց մանկությունն աղքատ չեն համարել: