Թուրքիան, ռուսական Սու-24 օդանավը խոցելով, հարված է հասցրել հենց ՆԱՏՕ-ին։ Այս մասին Time ամսագրին տված հարցազրույցում ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։

«Թուրքիան ոչ թե իրեն է վնաս հասցրել, այլ հարվածել է ՆԱՏՕ-ին։ Եվ դա շատ անպատասխանատու քայլ է»,- ասել է նա։

Մեդվեդեւի խոսքով, եթե նման բան տեղի ունենար, խորհրդային տարիներին, ամենայն հավանականությամբ լուրջ կոնֆլիկտ կծագեր, փոխանցում է «ՌԻԱ ՆՈվոստի»-ն։

«Եթե, Աստված չանի, որեւէ լուրջ պատերազմ չսկսվեր, ապա հաստատ պատասխան հարված կհասցնեին։ Պարզապես հիմա այլ որոշումներ են կայացվել»,- հավելել է ՌԴ վարչապետը։

Նա նաեւ նշել է, որ շատ բան կախված է ՆԱՏՕ-ի ղեկավարության՝  դաշինքի առավել մտահոգված անդամների վրա ազդելու վճռականությունից, քանի որ այդ երկրները այլ երկրների հետ հակամարտություններ են սադրում։