Դոմինիկյան Հանրապետության հանքահորում սաթի մեջ պահպանված ծաղիկ են հայտնաբերել, որը, գիտնականների կարծիքով, ժամանակակից բույսերի՝ արեւածաղկի, սուրճի, պղպեղի, կարտոֆիլի եւ անանուխի վաղուց անհետացած ազգակիցն է:
Այս ծաղիկն ապացուցում է, որ աստղածաղիկների հիմնական խումբը, որում կա մոտ 80 հազար բույս, Նոր Աշխարհին է հասել 14-45 մլն տարի առաջ: Այդքան է գնահատվել հայտնաբերված սաթի տարիքը:
«Սա Նոր Աշխարհում աստղածաղիկների առաջին նմուշն է: Դա ապացուցում է, որ բույսը գոյություն է ունեցել մոտ 20-40 մլն տարի առաջ»,- ասել է Նյու Բրաունսիքի Ռաթգերի համալսարանի մասնագետ Լենա Ստրուվեն, փոխանցում է Planet-today-ը:
Սաթի նմուշի երկարությունը 2 սմ-ից մի փոքր պակաս է: Նրա մեջ պահպանվել է խողովակ հիշեցնող ծաղիկ՝դուրս բացվող 5 թերթերով եւ վերեւ ուղղված 5 փոշանոթով:
Սաթի մեջ մի փոքր փոշի է պահպանվել, սակայն Ստրուվեն ասում է, որ այն այնքան հին է, որ պիտանի չէ ժամանակակից բույսերի հետ փոշոտման համար:
Նմուշտ հայտնաբերած Ջորջ Փոյներն ասում է, որ այդ բույսը տարածված է եղել մերձարեւադարձային կլիմայում:





























