Սեպտեմբերի 15-ին, ժամը 11.45-ին տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկրարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 11.35-ին դեպքի վայր է մեկնել օդանավակայանի հրշեջ-ծառայության թիվ 1 խումբը:

Պարզվել է, որ ժամը 11.34-ին հրդեհ է բռնկվել օդանավակայանին հարակից պահեստում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.41-ին, մարվել` ժամը 11.51-ին:

Օդանավակայանին պատկանող շինարարական պահեստում այրվել է` պենոպլաստ, լամինատ եւ բիտում` 90 քմ. մակերեսով: