Հայաստանում փետրվարի 19-ին նշվում է Գրքեր նվիրելու օրը: Այս ավանդույթը վերականգնվել է 2008 թ. Գրողների միության նախագահի առաջարկով: Տոնի անցկացման նախաձեռնությամբ է հանդես եկել ՀՀ Կառավարությունը: Օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ 1869 թ. փետրվարի 19-ին ( հին տոմարով փետրվարի 7-ին) ծնվել է հայ մեծ բանաստեղծ ու գրող, ականավոր հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ( 1869-1923):
Այդ օրը հանրապետությունում կազմակերպվում են Գրքին նվիրված զանազան միջոցառումներ: Հայաստանում փորձում են վերականգնել պատմական ավանդույթները ու աճող սերնդին գրքերի նկատմամբ սեր ներարկել: Տոնական միջոցառումները ներառում են հրապարակային ընթերցանություններ, լուսավորչական ու մշակութային ակցիաներ, ընթերցողների հետ հայ գրողների հանդիպումներ: Եվ իհարկե, այդ օրը յուրաքանչյուրը կարող է հրաշալի նվեր մատուցել իր հարազատ մարդուն՝ գիրք նվիրել:




























