Ալկոհոլի հանդեպ հակվածությունն ավելի շատ հատուկ է հանգիստ բնավորությամբ մարդկանց: Այս մասին հայտարարել են ռուսական գիտնականները:

Ռուսական գիտությունների ակադեմիայի մասնագետները հետազոտություն են անցկացրել լաբորատոր կրծողների մասնակցությամբ՝ փորձելով պարզել, թե տարբեր բնավորություն ունեցողներն ինչպիսի հակվածություն ունեն ալկոհոլի հանդեպ եւ որքան թունդ ալկոհոլ են նախընտրում:

Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են ձեռնասուն եւ ագրեսիվ առնետների: Արդյունքում պարզվել է, որ ագրեսիվ կենդանիները խմել են 2%-անոց լուծույթ, մինչդեռ ավելի հանգիստ ձեռնասուն առնետները նախընտրել են 5 եւ 10 տոկոսանոց լուծույթ:

Ավելին, ըստ Informing-ի, երբ կենդանիներին զրկել են խմիչքից, ձեռնասուն կրծողները կախվածություն են դրսեւորել, իսկ կրկին ալկոհոլ ստանալուց հետո սկսել են նախկինից ավելի շատ խմել: