Հայտնի է, որ տղամարդու բացասական կերպարը մասամբ կանանց ավելի շատ է գրավում, քան դրականը: Գիտնականները պարզել են, թե հատկապես որ բացասական հատկանիշներն են գրավում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին եւ ինչու: Այս մասին գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:
Որպես հիմք ընդունել են հետեւյալ գծերը. նարցիսիզմ, մաքիավելիզմ եւ փսիխոպատիա: Հոգեբաններկի կարծիքով, այս գծերը կապված են միմյանց հետ եւ զարգացած եսակենտրոնություն են պահանջում:
Սերնդի շարունակության համար կանայք հոգեպես առողջ, ֆիզիկապես ամուր եւ արտաքինից գրավիչ զուգընկեր են փնտրում: 2.370 կանանց շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ վերը նշված երեք հատկությունները հաճախ այդպիսի տղամարդկանց են հիշեցնում:
Հետազոտության արդյունքում պարզվել է նաեւ, որ այն կանայք, որոնց գրավել է նարցիսիզմի դրսեւորումը, սովորաբար շատ երեխաներ են ունեցել:





























