Սոցցանցերից կախվածությունը ոչ միայն ժամանակի կորստի, այլեւս վաղաժամ կնճիռների առաջացման է հանգեցնում, պարզաբանել են   Merz Aesthetics-ի դիմահարդարները:

Գիտնականների անցկացրած հետազոտությանը  ամբողջ աշխարհից 35 տարեկանից մեծ 5340 կամավոր է մասնակցել: Նրանց երկու երրորդը թույլ սեռի ներկայացուցիչներ էին:   

Սմարթֆոնների առկայություն է արձանագրվել հարցվածների  76 տոկոսի մոտ, իսկ նրանց   33 տոկոսը օրական իր սարքերն օգտագործում է երկու ժամից ավելի:   

Այն հարցին` «Զգո՞ւմ եք, որ սմարթֆոնի էկրանի առաջ շատ ժամանակ անցկացնելն ի վիճակի է վաղաժամ ծերացման հանգեցնել», 10 հարցվածից 4-ը դրական է պատասխանել` միաժամանակ նշելով  ծերացման սեփական տեսողական դրսեւորումները, որոնք հիմնականում վերաբերել են կնճիռների ի հայտ գալուն, տեղեկացնում  է Planet Today-ը:

Ամբողջ հարցն այն է, որ բջջային հեռախոսների էկրաններին սեւեռուն նայելը հաճախ ուղեկցվում է դեմքի մկանների լարումով: Մարդկանց թվում է, թե իրենք հանգիստ եւ անխռով են, իսկ իրականում խոժոռվում են եւ թարթում աչքերը, ինչը  բացասաբար է ազդում դեմքի մաշկի վիճակի վրա: