Տաջիկստանի խորհրդարանի Վերին պալատն ընդունել է Քրեական օրենսգրքում փոփոխությունները, որն ազատազրկում է նախատեսում կախարդության եւ մոգության միջոցով սեռական ոտնձգության համար: Այս մասին գրում է «Ասիա պլյուս»-ը:
Սենատոր Բախտիեր Խուդոերզոդան իր ելույթում նշել է, որ այդպիսի հանցագործության համար կարող է 3-8 տարի ժամկետով ազատազրկում սպառնալ:
Միաժամանակ, Տաջիկստանում սեռական ոտնձգության համար ազատազրկումը դեպքում հնարավոր է խուսափել ազատազրկումից: Փետրվարի 10-ին երկրի խորհրդարանը թույլատրել է նման հանցագործություն կատարած անձանց ազատվել տուգանք վճարելով:
Տաջիկստանում ժողովրդական բուժակներն ու հեքիմները շատ ճանաչված են: 2015 թվականի սեպտեմբերի 24-ին երկրի իշխանությունները կախարդության համար քրեական պատասխանատվություն սահմանեցին՝ նախատեսելով մինչեւ 7 տարի ժամկետով ազատազրկում:
Մինչ այդ կախարդությունը վարչական իրավախախտում էր համարվում եւ տուգանքի ենթարկվում, սակայն որոշ միջադեպեր քրեական խրոնիկայում հայտնվեցին: Այսպես, 2013 թվականի աշնանը հայտնի դարձավ մոլլա Աբդուլվոհիդ Կոդիրովի ձերբակալության մասին, որին կասկածում էին ջիների արտաքսման ծիսակարգի ժամանակ մարդու սպանության մեջ:





























