Միչիգանի համալսարանի հետազոտողները պարզել են, որ այն ղեկավարների ենթակաների սթրեսի մակարդակը, որոնք մշտապես նրա կողմից անարդար վերաբերմունքի են արժանանում, ավելի ցածր է, քան նրանցը, որոնց ղեկավարներն անկանխատեսելի են: Գիտնականները լաբորատոր պայմաններում գիտափորձ են անցկացրել:
Ըստ MedDaily-ի, մասնագետները նաեւ վերլուծել են 95 ղեկավարի մասին տեղեկությունները: Հետազոտությունը ցույց է տվել, որ տհաճ, բայց կանխատեսելի ղեկավար ունեցող մարդիկ ավելի բավարարված են իրենց աշխատանքից եւ ավելի քիչ սթրես են զգում, քան նրանք, որոնց ղեկավարն անկանխատեսելի է:
Ամենայն հավանականությամբ, աշխատակիցների համար կայունությունն արդարությունից ավելի կարեւոր է: Սակայն իրենց աշխատանքի ամենաշատ բավարարվածություն են զգում այն մարդիկ, որոնց ղեկավարները մշտապես արդարացի են վարվում:




























