Երկրի բնակչությունը 30 տարի անց կտառապի գլոբալ քաղցից: Այսպիսի կանխատեսմամբ են հանդես եկել ԱՄՆ Պարենային ասոցիացիայի աշխատակիցները:

Ըստ Planet Today-ի, արդեն հիմա աշխարհում գրեթե 800 մլն մարդ կանոնավոր կերպով չի հագեցնում քաղցը: Իսկ ապագայում՝ Երկրի բնակչության աճի եւ բնական պաշարների սպառման գործոնների ազդեցությամբ, սովյալների թիվը զգալիորեն կաճի:

Չնայած Երկրի գրեթե մեկ միլիարդ սովյալ բնակչությանը, մնացած ավելի քան մեկ միլիարդը հաճախ ոչ չափավոր սպառում են դրսեւորում, մասնավորապես, դեն նետելով սննդի համար պիտալի ուտելիքի մեկ երրորդը: Այդ ծավալի նույնիսկ մեկ քառորդը (տարեկան 1.3 մլրդ տոննա) բավարար կլիներ բոլոր սովյալներին կերակրելու համար: