Վեցժամյա քունը մարդու օրգանիզմի վրա ավելի վատ է ազդում, քան անքնությունը: Այսպիսի եզրահանգման են եկել Փենսիլվանիայի համալսարանի հետազոտողները:

Նրանց անցկացրած գիտափորձին 21-38 տարեկան 48 մարդ է մասնակցել: Կամավորներին բաժանել են չորս խմբի: Առաջին խումբն օրական 4 ժամ է քնել, երկրորդը՝ 6 ժամ, երրորդը՝ 8: Չորրորդ խմբի կամավորներին մի քանի օր շարունակ զրկել են քնից:

Հետազոտության մասնակիցները պարբերաբար ռեակցիայի եւ մտավոր ակտիվության թեստ են անցել: Վերլուծելով արդյունքները՝ գիտնականները հանգել են եզրակացության, լավագույն ցուցանիշները պահպանել են այն խմբի անդամները, որոնց քունն 8 ժամ է տեւել: 4 ժամ քնած կամավորները նրանցից քիչ են հետ մնացել:

Իսկ ահա օրական 6 ժամ քնած մարդիկ փորձի մեկնարկից 10 օր անց ավելի վատ ցուցանիշներ են ունեցել, քան ընդհանրապես քնից զրկվածները:

Ըստ Informing-ի, գիտնականները հայտարարում են, որ 6-ժամյա քունը բացասական ազդեցություն է թողնում մարդու մտավոր ունակությունների եւ ռեակցիայի վրա: