Կոպենհագենի իշխանությունները որոշել են թափոնների խնդրի դեմ կտրուկ միջոցներով պայքարել: Այստեղ սկսել են վաճառել այն մթերքները, որոնք սուպերմարկետներն աղբն են նետում:
Ըստ Kedem-ի, «WeFood» խանութում վաճառվում են միայն ժամկետանց կամ վնասված ապրանքներ, որոնք գինը նախնականից 50-70%-ով ցածր է:
Մշտական գնորդների թվում են ոչ միայն անապահով խավի ներկայացուցիչներ, այլեւ քաղաքացիներ, որոնց համար կարեւոր են բնապահպանական հարցերը: Դանիայում ամեն տարի շուրջ 700 հազար տոննա սնունդ են դեն նետում: Երկրում «WeFood» խանութների ցանցի բացումից հետո այդ թիվը պետք է զգալիորեն նվազի:




























