Պարզվում է՝ Ֆրանսիայի բնակիչներն աշխարհում ամենաշատն են վիսկի խմում: Bonial ընկերության անցկացրած հարցման արդյունքները վկայում են, որ մեկ ֆրանսիացին տարեկան միջինը 2.15 լիտր վիսկի է խմում:
Երկրորդ տեսում Ուրուգվայն է՝ տարեկան մեկ մարդու կողմից միջինը 1.8 լիտր վիսկիի օգտագործմամբ: Առաջատարների եռյակը եզրափակում է ԱՄՆ-ն, որտեղ միջինը 1.4 լիտր են խմում:
Միաժամանակ, Մեծ Բրիտանիան, որը ճանաչված է այս ըմպելիքի պատրաստմամբ, հայտնվել է 7-րդ տեղում՝ իրենից առաջ թողնելով Ավստրալիային, Իսպանիային եւ Արաբական միացյալ էմիրություններին: Այս մասին գրում է Informing-ը՝ վկայակոչելով The Times-ը:
Մասնագետները հավաստում են, որ 15 տարի անց ֆրանսիական վիսկին աշխարհում լավագույնը կդառնա: Ֆրանսիացի արտադրողները չեն պատճենի շոտլանդացիներին, այլ ըմպելիքում ինքնատիպ ֆրանսիական բաղադրիչ կներառեն:





























