Երջանիկ ամուսինների մոտ ԴՆԹ-ի որոշ հատվածներ շատ նման են, հայտնել են ամերիկացի գիտնականները: Հենց դրանում է հաջող ամուսնության գաղտնիքը:
ԴՆԹ-ների նմանությունը երաշխավորում է, որ ամուսինն ու կինը նման են բնավորությամբ, այդ պատճառով մանր բաների համար չեն վիճի եւ կես խոսքից կհասկանան իրար, տեղեկացնում է «Ռոսբալթը»:
Կենսաբանները փորձարկում են իրականացրել 830 ամուսնական զույգի մասնակցությամբ, որոնք ամուսնացած էին եղել ավելի քան 30 տարի: Կամավորները, որոնք ԴՆԹ-ի ուսումնասիրման համար կենսաբանական նյութ էին տրամադրել, ծնվել էին 1930-ից 1950 թթ-երի ընթացքում: Ընդհանուր առմամբ գիտնականները ԴՆԹ-ի 1,7 մլն ալել են ուսումնասիրել եւ հետաքրքիր օրինաչափություն են արձանագրել:
Արժե նշել, որ գենետիկները ուղիղ կապվածություն են ի հայտ բերել ամուսինների ԴՆԹ-ների համընկնման եւ իրենց ամուսնությամբ բավարարվածության աստիճանի միջեւ: Հետազոտողները նաեւ ենթադրել են, որ տեւական երջանիկ ամուսնությունը հանգեցնում է զուգընկերների գենոմների փոխադարձ համապատասխանեցման:




























