Չինաստանի Գուանչժոյի նահանգի Հարավային բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ ռեստորաններում եւ սրճարաններում աշխատող մատուցողները շատ մեծ հոգեբանական ծանրաբեռնվածության են ենթարկվում, քան բժիշկներն ու ճարտարապետները։ Նրանք նման եզրակացության են եկել 136000 մարդկանց շրջանում 3-17 տարի անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում։ Ցածր աշխատավարձով եւ մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատանքը, ինչպիսին է հենց մատուցողի աշխատանքը, մեծացնում է սրտի խնդիրների առաջացման ռիսկը, իսկ ինսուլտի հավանականությունը նրանց մոտ 50 տոկոսով ավելի մեծ է։ Դրա պատճառն այն է, որ սթրեսի ենթարկվող մարդիկ ավելի հաճախ սկսում են ծխել կամ խմել։ Իսկ քանի որ մատուցողների աշխատանքային գրաֆիկը ծանրաբեռնված է, իսկ գործի բերումով նրանք ստիպված են շփվել ոչ այնքան հաճելի մարդկանց հետ, սթրեսը նրանց կյանքի մշտական ուղեկիցներից է դառնում, հայտնում է Kedem-ը։

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























