Դպրոցականի ինքնագնահատականն ազդում է մաթեմատիկա առարկայից նրա առաջադիմության վրա: Այսպիսի եզրահանգման է եկել Հետազոտությունների ազգային համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի մասնագետ Յուլիա Կուզմինան:
Նրա խոսքով, երեխայի համար մաթեմատիկայի դասերի յուրացման կարեւորագույն գործոնն ինքնագնահատականն է: Պարզվում է՝ մտավոր բարձր ունակությունները երեխային հնարավորություն չեն ընձեռում հաջողությամբ ըմբռնել այս կամ այն դպրոցական նյութը, քանի որ ցածր ինքնագնահատականը նրան թույլ չի տալիս ամբողջությամբ ցուցադրել իր պոտենցիալը:
Ըստ Informing-ի, նախկինում բազմաթիվ մասնագետներ ենթադրում էին, որ երեխան դպրոցական ծրագրի հանդեպ հետաքրքրությունը կորցնում է, երբ դադարում է հաջողություն արձանագրել այդ առարկայից:
TIMSS-ի եւ PISA-ի հետազոտությունների հիման վրա Կուզմինան հատուկ ալգորիթմ է մշակել, որի օգնությամբ ուսուցիչներն ու ծնողները կարող են երեխաներին օգնել բարձրացնել մաթեմատիկայի ըմբռնման մակարդակը:
Միաժամանակ, Յուլիա Կուզմինան չի բացառում այլ գործոնների առկայությունը, որոնք ազդում են մաթեմատիկայի հանդեպ երեխաների հետաքրքրվածության վրա: Այդպիսի գործոններից են, օրինակ, գենդերային տարբերությունը, ճշգրիտ գիտությունների հանդեպ երեխայի ձգտումը:




























