Բանգորի եւ Աբերդինի համալսարանի մասնագետների խումբն ուսումնասիրել է կանացի դիմահարդարման հոգեբանական ասպեկտը: Այս մասին գրում է Medikforum-ը՝ վկայակոչելով բրիտանական The Daily Mail-ը:
Փորձը, որին երկու սեռի ներկայացուցիչներ են մասնակցել, ցույց է տվել. կանանց եւ տղամարդկանց գիտակցության մեջ շպարված դեմքը տարբեր կերպ է մեկնաբանվում:
Պարզվում է՝ նկատելի դիմահարդարումը տղամարդկանց մոտ չի ասոցացվում այն գրավչության հետ, որը, նրանց կարծիքով, հատուկ է լուրջ հարաբերությունների համար համապատասխանող կանանց: Իրենց միակին եւ անկրկնելիին ուժեղ սեռի ներկայացուցիչները նախընտրում են տեսնել կա՛մ առանց շպարի, կա՛մ աչքի չընկնող դիմահարդարմամբ: Հոգեբանների խոսքով, չափազանց շատ կոսմետիկան ոչ միայն չի գրավում տղամարդկանց, այլ հիմնականում վանում է:
Ինչ վերաբերում է կանանց. նրանք շատ շպարված կանանց ավելի գեղեցիկ են համարում:



























