Փիթսբուրգի համալսարանի աշխատակիցների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ սոցցանցերի օգտատերերն ավելի շատ են ենթարկվում դեպրեսիայի վտանգին, քան նրանք, ովքեր այդպիսի ռեսուրսներից չեն օգտվում:

Հետազոտողների խոսքով, օգտատերերը «դեպրեսիայի շրջապտույտի» մեջ են ընկնում, քանի որ մշտապես հետեւում են հանրության այլ անդամների հաջողված կյանքին, որոնք իրենց կյանքի լավագույն պահերի լուսանկարներ են հրապարակում: Նրանք աստիճանաբար հետեւում են ընկերների հաջողություններին եւ երջանկությանն ու սկսում դեպրեսիայի մեջ ընկնել «իրենց աշխարհի անկատարության» պատճառով:

Ըստ Informing-ի, մասնագետները 19-32 տարեկան 1700 մարդկանց շրջանում հարցում են անցկացրել: Պարզվել է, որ կանոնավոր կերպով սոցցանցերից օգտվողների մոտ կլինիկական դեպրեսիայի նախանշանները 2.7 անգամ ավելի հաճախ են ի հայտ գալիս: