Պալեոդիետան կամ քարե դարի դիետան այսօր ամենատարածված սննդակարգերից է, բայց նախամարդիկ, հավանաբար, ամենեւին էլ այն չեն կերել, ինչ գիտնականներն են կարծում: Վերջերս անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ մեր նախնիների սննդակարգում ոչ միայն խոշոր կաթնասուններ են եղել, այլ նաեւ բուսական սնունդ:

Ըստ Kedem-ի, գերմանացի գիտնականներն ուսումնասիրել են նախամարդկանց սննդակարգն ու հայտնաբերել, որ դրա մեկ հինգերորդ մասը բաղկացած է եղել բույսերից:

Սա պարզվել է Բելգիայի տարածքում անցկացված պեղումների ժամանակ հայտնաբերված ոսկորներում կոլագենի ուսումնասիրության ընթացքում: Այս հետազոտության արդյունքում գիտնականներն առաջին անգամ կարողացել են որոշել նախամարդու սննդակարգում բույսերի մասնաբաժինը: