Գիտնականները գիտափորձ են անցկացրել՝ պարզելով, թե որ աշխատակիցներն են պատրաստ դժվար պահին օգնության հասնել գործընկերներին:
Հետազոտության ընթացքում 267 ուսանողներ պետք է պատկերացնեին, որ աշխատում են խոշոր ընկերությունում եւ 15 գործընկեր ունեն:
Ըստ Informing-ի, աշխատակիցներից մեկը պատրաստվել է կարեւոր գործարքի, բայց չի կարողացել հասցնել սահմանված ժամկետում: Իսկ թիմի մյուս անդամները պետք է ընտրեին, օգնե՞լ գործընկերոջը, թե՞ նրան թողնել դժվարին վիճակում:
Պարզվել է, որ գործընկերոջն օգնելու պատրաստակամություն են հայտնել նրանք, ովքեր պաշտոնական դիրքով ավելի մոտ են եղել աշխատակցին:



























