Եթե Ռուսաստանը ստիպված լիներ ռազմական գործողություններ վարել այնպիսի երկրի հետ, որն իր ներուժով համեմատելի է Ուկրաինայի հետ, այդ հակամարտությունն առավելագույնը չորս օր կտեւեր: ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն այսպես է մեկնաբանել Պետդումայում ռուս-գերմանական սեմինարի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում քաղաքագետ Ալեքսանդր Ռառի ելույթը:   

«Եթե ինչ-որ պատճառով Ռուսաստանը ստիպված լիներ ռազմական գործողություններ վարել, դիմադրել այնպիսի երկրի ագրեսիային, որն իր ներուժով համեմատելի լիներ Ուկրաինայի հետ, հույս ունեմ` բոլորը հասկանում են, թե այդ հակամարտությունը քանի օր կտեւեր` երկու, երեք, առավելագույնը` չորս օր: Եվ բոլորը հասկանում են, թե ինչ արդյունք կունենար այդ հակամարտությունը», — ասել է Նառիշկինը:

«Իսկ այն, ինչ Դոնբասում է տեղի ունենում, արդեն երկու տարի է տեւում: Ահա ձեզ պատասխան այն հարցին, թե ում դեմ է կռվում Կիեւի վարչակարգը», — ասել է Պետդումայի նախագահը` դիմելով Ռառին: Նա կոչ է արել չհավատալ այդ հակամարտությունում Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ ուկրաինական ղեկավարության հայտարարություններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: