Ադրբեջանի` վերջին օրերին դրսեւորած ագրեսիան աննախադեպ էր: Այդ մասին խորհրդարանում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Օհանյանի խոսքով, Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ է կատարել նոր սպառազինության կիրառությամբ, ինչպես նաեւ ահաբեկիչների եւ վարձկանների մասնակցությամբ:  «Չնայած դրան, ԼՂՀ-ի Պաշտպանության բանակը կարողացել է հաջողության հասնել առկա սպառազինությամբ եւ տեխնիկայով, որոնք ճիշտ կիրառվել են»,- հայտնել է նախարարը` նշելով, որ այնուամենայնիվ, հայկական կողմը թվաքանակով զիջում է հակառակորդին: 

Միաժամանակ Օհանյանը հայտնել է, որ ԶՈՒ-ի արդիականացման երկրորդ ծրագիրն է իրականացվում, որը նախատեսված է 2016- 2020  թթ-ի համար: