Այսօր՝ ապրիլի 6-ին ղազախական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի միջեւ:
Նախագահները մտքեր են փոխանակել ս.թ. ապրիլի 8-ին Երեւանում նախատեսվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի վերաբերյալ:
Նախագահ Սարգսյանը ներկայացրել է վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ-ի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի մանրամասները:
Կողմերը կարեւորել են հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:




























