Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները պետք է դադարեցվել, տարածաշրջանում «իրադրությունը չափազանց փխրուն է»: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:
Նրա խոսքով, եթե ստատուս-քվոն պահպանվի, դա կարող է հանգեցնել իրավիճակի սրման կրկնության:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը մի քանի պայման է նշել, որոնք այս փուլում անհրաժեշտ են՝ ղարաբաղյան հակամարտության սրումը թուլացնելու համար: «Նախ՝ պայմանավորվել զենքի կիրառումից երկարաժամկետ հրաժարվելու մասին: Երկրորդ՝ կայունացմանն ու վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումներ ձեռնարկել՝ այդպիսով նախապատրաստվելով տարածաշրջանի ապագա կարգավիճակի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կրկին բանակցելուն: Կցանկանայի, որ դա տեղի ունենար ոչ հեռու ապագայում»,- հայտարարել է Շթայնմայերը:




























