Արտաքին ռիսկերի նվազումը կարող է վարկային դրույքաչափերը մոտեցնել Հայաստանի Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման դրույքաչափին: Այս մասին ապրիլի 6-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեին:
Նշենք, որ ԿԲ-ի՝ 2016 թվականի հունվարի վիճակագրության համաձայն, հայկական դրամով 1-5 տարի ժամկետով տրամադրվող վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 15.8%՝ իրավաբանական անձանց համար, ինչը գրեթե երկու անգամ ավելի է վերաֆինանսավորման դրույքաչափից, որը մարտի 29-ին նվազեցվել է 0.25 տոկոսային կետով՝ հասնելով 8.25%-ի: Քաղաքացիների համար վարկային դրույքաչափը կազմել է 20.2%:
Ամեն դեպքում, բանկերը ստիպված են լինում բարձր տոկոսադրույք սահմանել՝ անորոշության գործոնների պայմաններում ռիսկերի համար (հատկապես՝ արտաքին):
ԱՄՀ ներկայացուցչի խոսքով, երբ այդ ռիսկերը նվազեն, ամենայն հավանականությամբ, կնվազեն նաեւ տոկոսադրույքները:




























