Հարցը հստակ կհնչի. Առանց Լեռնային Ղարաբաղի, բանակցություններն արդյունավետ չեն լինի: Այդ մասին ապրիլի 7-ին խորհրդարանում հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:   

«Եկեք ժամանակից առաջ չընկնենք: Բայց մի բան հստակ է. եթե ընդհանրապես կարող է խոսք գնալ բանակցային գործընթացի մասին, պարզ է, որ սկզբում պիտի հստակորեն գործի հրադադարի ռեժիմը: Իսկ նախորդ փորձը ցույց է տվել, որ դրա համար նախատեսված միջոցները բավարար չեն», - ասել է Քոչարյանը: Ցանկալի է, նշել է նա, որ կողմերի հայտարարություններն ավելի հասցեական եւ հստակ լինեն: Արտասահմանյան մամուլում կան հրապարակումներ, որտեղ Ադրբեջանը հստակորեն դատապարտվում է: «Բայց պաշտոնական ներկայացուցիչների կողմից նման գնահատական չկա, եւ նրանց հայտարարությունների ապաշնորհությունը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը դա դիտարկում էր որպես քարտ-բլանշ», - հավելել է փոխարտգործնախարարը: