Միջուկային մարտագլխիկներով միջին հեռահարության հյուսիսկորեական հրթիռները կարող են հասնել Հարավային Կորեա, Ճապոնիա, Չինաստան ու Ռուսաստան, գրում է Daily Mail–ը:
Հարավային Կորեայից բարձրաստիճան աղբյուրը, որը չի ցանկացել հայտնել իր անունը, տեղեկացրել է, որ ԿԺԴՀ ինժեներներին հաջողվել է զգալիորեն փոքրացնել միջուկային մարտագլխիկի չափերը:
«Մենք կարծում ենք, որ նրանց հաջողվել է փոքրացնել միջուկային մարտագլխիկը, որպեսզի դրանք հնարավոր լինի տեղադրել «Նոդոն» միջին հեռահարության հրթիռների վրա»,- պատմել է պաշտոնյան:
Նա պարզաբանել է, որ հիմա այդ հրթիռը ի վիճակի է մեկ տոննա կշռող մարտագլխիկը հասցնել երկու հազար կիլոմետր հեռավորության վրա: Սա նշանակում է, որ «Նոդոնը» տեսականորեն կարող է խոցել Հարավային Կորեան, Ճապոնիան ու Ռուսաստանի եւ Չինաստանի ընդարձակ տարածքներ:




























