Ադրբեջանի հարձակողական գործողությունների պատճառներից մեկը նավթի գների անկումն է. այնտեղ սովյալների ընդվզումներ են: Այդ մասին ապրիլի 7-ին հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «Նոր իրավիճակ ղարաբաղյան հակամարտության շուրջ. հնարավոր զարգացումներ բանակցային գործընթացում» թեմայով քննարկմանը:
Քաղաքագետի խոսքով, Ալիեւը Ադրբեջանի կեսին ձերբակալել է, հետո բաց է թողել եւ մեկնել Վաշինգտոն: «Որպեսզի ամեն ինչ լավ լիներ, իր վրա ուշադրություն դարձնեին եւ շոյեին գլուխը: Իսկ նրա գլուխը չեն շոյում: Հետո իր ազդեցությունն ունի այն գործոնը, որը լիովին հասկանալի է. եթե գնդակոծություն չլինի, բոլորը կմոռանան այդ հակամարտության մասին: Ի՞նչ է պետք անել, որպեսզի քեզ վրա ուշադրություն դարձնեն: Կրակել», - նշել է Իսկանդարյանը: Էական դեր է խաղացել նաեւ աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւի հիվանդությունը, որը չի կարող մասնակցել երկրի կառավարմանը: «Երկրորդը Ադրբեջանի հուզական առաջնորդության առանձնահատկությունն է: Այսինքն երբեմն այնտեղ ոչ թե քաղաքագետ է անհրաժեշտ, այլ` հոգեբան», - հավելել է Կովկասի ինստիտուտի տնօրենը:




























