Հայաստանի խորհրդարանում ապրիլի 7-ին քննարկել են ԳԴՀ-ի հետ` գաղտնի բնույթի տեղեկությունների փոխանցման  փոխադարձ պաշտպանության մասին պայմանագիրը: Այն կնքվել է Երեւանում` 2013-ի  հուլիսի 30-ին:

Ինչպես խորհրդարանում հայտնել է հանրապետութան Ազգային անվտանգության ծառայության փոխնախագահ Արզուման Հարությունյանը, խոսքը, ի թիվս այլ բաների, ճեպընթաց եւ դիվանագիտական կապի մասին է: Հայաստանը նման համաձայնագրեր ունի մի շարք եվրոպական պետությունների, այդ թվում ` Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի մի շարք այլ երկրների հետ:  «Հայաստանի ուժային կառույցները բավականին սերտորեն համագործակցում են Գերմանիայի հետ: Մասնավորապես, հայ խաղաղարարները միջազգային զորակազմերի կազմում վերապատրաստում են անցնում Գերմանիայում: Բացի այդ, երկու երկրի անվտանգության ծառայությունները տեղեկություններ են փոխանակում ահաբեկչության կանխարգելման ուղղությամբ», - նշել է Հարությունյանը: