Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Սիրիայում Ռուսաստանի նպատակը երկրի պետականության ամրապնդումն էր:
Այդ մասին նա հայտնել է տարածաշրջանային եւ տեղական ԶԼՄ-ների «Ճշմարտություն եւ արդարություն» խորագրով երրորդ մեդիաֆորումի ընթացքում, որը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգում, հայտնում է Gazeta-ն:
Նրա խոսքով, միգրանտների խնդրի լուծման համար նախ եւ առաջ անհրաժեշտ էր վերականգնել Սիրիայի պետականությունը, որպեսզի մարդիկ չհեռանան այնտեղից:
«Այդ իմաստով մեր զինված ուժերը լիովին կատարեցին առաջադրանքը», — ասել է Պուտինը:
Պուտինը նշել է, որ վերականգնվել են ինչպես իշխանական կառույցները, այնպես էլ Սիրիայի բանակը:
«Սիրիան շարունակում է ակտիվ հարձակողական գործողությունները, նաեւ` մեր աջակցությամբ: Նորանոր տարածքներ են ազատագրվում», — ասել է ՌԴ նախագահը` նշելով, որ խոսքն իհարկե «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության եւ համանման կազմակերպությունների գրոհայինների դեմ պայքարի մասին է:




























