Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով համաշխարհային առաջնորդների` օֆշորային սկանդալին մասնակցության վերաբերյալ լրագրողական հետաքննությունը, հայտնել է, որ ինքն այդ ցուցակում չկա եւ որ «այդտեղ խոսելու բան չկա», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Բայց առաջադրանք կա, պետք է աշխատել: Նրանք ի՞նչ են արել: Տեղեկատվական արտադրանք են ստեղծել: Գտել են իմ ծանոթներին եւ ընկերներին, նշանակում է` այնտեղ ինչ-որ բան քչփորել են եւ քանդակել», — ասել է Պուտինը մեդիաֆորումին:
Նա հավելել է, որ փորձում են նման հրապարակումներով Ռուսաստանը խոնարհ դարձնել, որ «մեզ սանրեն, ինչպես ուզենան»:




























