Ֆրանցիսկոս պապի ստորագրած Amoris laetitia (Սիրո ուրախությունը) փաստաթուղթը, որը ստեղծվել է Կաթոլիկ եկեղեցու Սինոդի` 2014-ին եւ 2015-ին տեղի ունեցած եւ ընտանիքի խնդիրներին նվիրված երկու վեհաժողովի արդյունքում, կհրապարակվի ուրբաթ, հայտնել է Վատիկանի ռադիոն:
Փաստաթուղթը մատչելի կլինի Հռոմի ժամանակով կեսօրին, վեց լեզվով` իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն եւ պորտուգալերեն:
Հրապարակումից կես ժամ առաջ այն կներկայացվի Վատիկանում մամուլի ասուլիսին: Եպիսկոպոսների սինոդը խորհրդակցական մարմին է, որի գործառույթը Հռոմի պապին առաջարկներ ներկայացնելն է:




























