Եվրասիական ինտեգրացիային ոչինչ չպետք է չխանգարի, անգամ այս կամ այն հանդիպումների տեղափոխումը։ Այս մասին ապրիլի 7-ին Երեւանում լրագրողներին ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայ գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ մամուլի համար արված համատեղ հայտարարության ժամանակ։

«Մենք քննարկել ենք ամեն բան, ինչ վերաբերում է երկկողմ համագործակցությանը։ Խոսել ենք նաեւ եվրասիական ինտեգրացիայի հետագա ամրապնդման մասին։ Դրան իհարկե ոչինչ չպետք է խանգարի, անգամ այս կամ այն հանդիպումները տեղափոխելու որոշումները։ Մենք ապագայում կհանդիպենք եւ կքննարկենք ամեն բան»,- հավելել է Մեդվեդեւը։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-8ը Երեւանում պետք է կայանար Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը ԵՏՄ անդամ երկրների վարչապետների մասնակցությամբ։ ԵՏՄ-ում նախագահող Ղազախստանի որոշմամբ հանդիպումը տեղափոխվել էր Մոսկվա։