Արգենտինական դատախազությունը հետաքննություն է սկսել մամուլի հրապարակումների փաստի առիթով, որոնց հմաձայն, նախագահ Մաուրիսիո Մակրին կարող է օֆշորային երկու ընկերություն վերահսկել:
Խոսքը Պանամայի իրավասության ներքո գործող Mossack Fonseca ընկերությունից փաստաթղթերի արտահոսքի մասին է:
BBC-ի ռուսական ծառայության տեղեկացմամբ, հետաքննության շրջանակում դատախազությունն արդեն հարցում է կատարել դատարան՝ պահանջելով , որպեսզի ազգային հարկային մարմիններն ու հակակոռուպցիոն գերատեսչությունը ստուգումներ անցկացնեն ու պարզեն, արդյո՞ք նախագահն իսկապես խախտել է իր ակտիվների հայտարարագրման պահանջները:
Հրապարակումների հիմքում Mossack Fonseca-ի միլիոնավոր փաստաթղթեր են, որոնք ձեռք են բերել գերմանական Sueddeutsche Zeitung-ի լրագրողները: Ընդ որում, վերջինները նշել են, որ չգիտեն այն անձի անունը, ով իրենց փոխանցել է այդ արխիվը:
Փաստաթղթում հիշատակվում են պետությունների ներկա կամ նախկին 72 ղեկավարների, նրանց ազգականների եւ մերձավորների, ինչպես նաեւ պաշտոնյաների, գործարարների եւ մշակույթի գործիչների անուններ:
Պանամայի գլխավոր դատախազությունը երեքշաբթի հաղորդել է, որ պատաստ է հետաքննություն սկսել «պամանյան փաստաթղթերում» հիշատակված օֆշորային կազմակերպությունների ապօրինի ստեղծման դեպքերի առիթով:




























