Հալեպից դեպի հյուսիս «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման խմբավորման շուրջ հազար զինյալներ կան: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ՊՆ հաղորդագրությունը:

«Հրադադարի հարցերի կենտրոն տեղի բնակիչների փոխանցած տեղեկությունների համաձայն, Հալեպ քաղաքից դեպի հյուսիս՝ Մուհեիմհանդրաթ, Ջանդուլ, Հրայթան եւ Քաֆր-Համրա բնակավայրերում «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ավելի քան հազար զինյալներ են կենտրոնացած: Նրանք տրամադրության տակ 7 տանկ եւ 24 մեքենա կա՝ խոշոր տրամաչափի գնդացիրներով»,- հաղորդել են նախարարությունում:

Նշվում է, որ զինյալները վեց անգամ ականանետերից կրակ են բացել Հանդրաթ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետեւանքով 2 խաղաղ բնակիչ է զոհվել: