ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Պանամայի Mossack Fonseca ընկերության արխիվների արտահոսքին երկրի իշխանությունները մասնակցություն չեն ունեցել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Կցանկանայի հերքել ենթադրություններն այն մասին, որ մենք մասնակից ենք այդ փաստաթղթերի արտահոսքին»,- ընդգծել է Մարկ Թոները:

Նա նաեւ հավելել է, որ այս փուլում ԱՄՆ իշխանությունները չեն պատրաստվում մեկնաբանել դրանց բովանդակությունը:

Ավելի վաղ Wikileaks-ը հայտարարել էր, որ Պանամայի Mossack Fonseca ընկերությունից փաստաթղթերի արխիվի արտահոսքի պատվիրատուն ֆինանսիստ Ջորջ Սորոսն ու USAID կազմակերպությունն են: