ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մի քանի շաբաթից տարածաշրջանից կվերադառնան սկզբում Բեռլին, իսկ հետո՝ ԵԱՀԿ, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը:

«Համանախագահները հիմա տարածաշրջանում են, ու նրանք այնտեղ կմնան այնքան, որքան անհրաժեշտ է, որպեսզի որոշեն հետագա քայլերը ու տեսնեն, թե ինչ է պետք անել: Հետո նրանք պետք է այդ մասին զեկուցեն նախագահին: Այնպես որ ես կարծում եմ, որ նրանք Բեռլին կմեկնեն: Իսկ հետո նրանք իրենք կորոշեն, թե երբ կժամանեն Վիեննա»,- ասել է նա:

Զանյերը շեշտել է, որ համանախագահների առաքելությունը ժամանակային սահմանափակում չունի, բայց «նրանք պետք է գան զեկույցի համար ու ես կարծում եմ, որ դա մի քանի շաբաթվա հարց է»: