ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ժամանել է Իրաք, որպեսզի իր աջակցությունը հայտնի երկրի վարչապետին քաղաքական ճգնաժամի ֆոնին, հայտնում է Reuters–ը:

«Պետքարտուղարը Իրաքի կառավարությանը մեր ամուր աջակցությունը կհայտնի այն պահին, երբ այն զգալի մարտահրավերների է բախվել տնտեսության, անվտանգության ու քաղաքականության ոլորտներում»,- ասել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:

Նշում են, որ Քերրին նաեւ քննարկելու է ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարին ուղղված գործողությունները: