ԼՂ հակամարտության գոտում վերջին օրերին ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմը թիրախավորել է քաղաքացիական օբյեկտները: Այս մասին նշված է իտալական «RAI NEWS 24» հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժում, որը Լեռնային Ղարաբաղից պատրաստել է հեռուստաալիքի թղթակից Աննա մարիա Էսպոզիտոն: Ռեպորտաժը ապրիլի 7-ի ընթացքում մի քանի անգամ հեռարձակվել է հեռուստաալիքով:

Լրագրողը, մասնավոապես, հաղորդում է, որ կանգնած է Ստեփանակերտի հրապարակում, որը պաշտոնական Բաքուն սպառնում է ռմբակոծել: Նա անդրադառնում է Էրդողանի հայտարարությանը, որ «ադրբեջանցիների հետ են եւ շուտով Ղարաբաղը կվերադառնա Ադրբեջանի կազմ»:

Այնուհետեւ տեղափոխվում է Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղ, ցույց տալիս ադրբեջանական «Գրադի» պատճառած ավերածությունները, նաեւ մոտակայքում գտնվող մանկապարտեզը ու նույն գյուղի դպրոցի բակը, որտեղ արկեր են ընկել: Եզրահանգում է, որ ադրբեջանական կողմը թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները:

Նշում է նաեւ, որ կան փաստեր, որ Ղարաբաղում Ադրբեջանի կողմից «Սմերչ» տեսակի հրթիռային համակարգ է օգտագործվել:

Հայ զինվորականին հարցնում է, թե արդյոք տվյալներ ունեն հայերի դեմ Իսլամական պետության (ISIS) գրոհայիններիմասնակցության մասին: Զինվորականը պատասխանում է, որ ոչ, սակայն նշում, որ գործողությունների մեթոդները եւ հատկապես պատանդներ հետ կատարվածը հիշեցնում են «Իսլամական պետության» ահաբեկչական ոճը:

Տեսանյութը՝ այստեղ