Ադրբեջանի գործողություններում եղել են ռազմական հանցագործությունների բոլոր տարրերը ու ոչ միայն Թալիշ գյուղի դեպքում: Այս մասին ապրիլի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀԿ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:
Այդ գործողություններից հետո, շարունակել է պատգամավորը, եթե լինի որեւէ մեկը, որը կպատկերացնի,որ Լեռնային Ղարաբաղը կարող է գոյություն ունենալ Ադրբեջանի կազմում, նա պետք է առնվազն կլինիկական հիվանդ լինի: Ադրբեջանը,Բեքարյանի խոսքով, խախտել է միջազգային հումանիտար իրավունքը՝ իրականացրել է ագրեսիա՝ դրա բոլոր դրսեւորումներով:
Հիշեցնենք, որ սահմանամերձ Թալիշ գյուղում ադրբեջանցի զնվորականները գազանաբար սպանել են երեք տարեց մարդկանց, կտրել նրանց ականջները:




























